Մարկ Քարնի․ «Մենք չենք ձգտում դառնալ Եվրոպական միության անդամ․ մենք ցանկանում ենք բանակցություններ սկսել Կանադայի և Եվրոպական միության միջև յուրահատուկ դաշինք ստեղծելու շուրջ»

12:48, 14.09.2026

«Մենք չենք ձգտում դառնալ ԵՄ անդամ։ Մենք ցանկանում ենք բանակցություններ սկսել Կանադայի և Եվրոպական միության միջև յուրահատուկ դաշինք հաստատելու շուրջ», – հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։

Ըստ Քարնիի՝ Կանադան և Եվրոպան կիսում են նույն արժեքները։

«Մենք միասին ավելի ուժեղ ենք։ Սա հատկապես կարևոր է մի ժամանակաշրջանում, երբ աշխարհն ավելի վտանգավոր և պառակտված է դառնում. նման իրավիճակում ընկերները պետք է կարողանան կանգնել միմյանց կողքին», – նշել է Կանադայի վարչապետը։

Քարնին այս մեկնաբանություններն արել է այն բանից հետո, երբ The Wall Street Journal-ը, վկայակոչելով իր աղբյուրը, հայտնել էր, որ Կանադան դիտարկում է Եվրոպական միության «ասոցացված անդամ» դառնալու հնարավորությունը։ Ըստ պարբերականի՝ ԵՄ-ն պատրաստ է քննարկել Կանադայի համար ասոցացված անդամակցության նոր կարգավիճակ ստեղծելու գաղափարը։

Նմանատիպ