Մարկ Քարնին հայտարարել է, որ Օտտավան պատրաստ է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքել
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Օտտավան պատրաստ է առևտրային համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ։
Նրա խոսքով՝ երկրները պետք է համաձայնագրի հասնեն, որը կշահի երկուսի համար էլ։
«Հնարավոր համաձայնագիր, որը կբխի կանադացի աշխատողների, ընտանիքների և բիզնեսի շահերից։ Կա նաև համաձայնագիր, որը կբխի ամերիկյան ընտանիքների, ամերիկյան բիզնեսի, ամերիկացի սպառողների շահերից։ Մենք պատրաստ ենք նստել և հասնել այդ համաձայնագրին, երբ ամերիկացիները պատրաստ լինեն», – ասել է Կանադայի վարչապետը։
Քարնին նշել է, որ առևտրային համաձայնագրերի նկատմամբ ԱՄՆ մոտեցումը մեղմացել է, ինչը կարող է հանգեցնել հետագա քննարկումների։
Տեղեկատվության համար նշենք, որ վերջերս ԱՄՆ-ի և Կանադայի միջև հարաբերությունները մի քանի անգամ լարվել են։ Անհամաձայնությունը հիմնականում պայմանավորված էր առևտրային սակագների սահմանման աշխատանքներով, իսկ ավելի ուշ՝ Դոնալդ Թրամփի՝ Օնտարիո լճի անվանումը փոխելու նախաձեռնությամբ։