Մարջանիշվիլու թատրոնը հունիսի 30-ին ավարտում է թատերական սեզոնը

Կոտե Մարջանիշվիլու անվան պետական դրամատիկական թատրոնը հունիսի 30-ին ավարտում է թատերական սեզոնը: Տեղեկությունը տարածում է թատրոնի վարչությունը: Սեզոնի վերջին բեմադրությունն է լինելու է Լևան Ծուլաձեի «Աշխատանքը, այսինքն ամառային գիշերվա երազ» ներկայացումը:

«Մարդիկ 21-րդ դարում մեծ մասն անցկացնում ենք աշխատանքի վայրում: Աշխատակիցները դարձել են ընտանիքի անդամներ և մենք անբաժան ենք: Մեր ուշադրությունը և էներգիան հատկացնում ենք բազմաթիվ մարդկանց: Աշխատանքի վայրում սիրում ենք, անհանգստանում, երկրպագում, ընտանիք կազմում, բաժանվում: Մեր կյանքը փոխվում է երազների նման, որոնք անցնում են աշխատանքի վայրի պատուհաններից դուրս»,- այսպես է արձագանքել ռեժիսորն իր նոր աշխատանքի մասին: