Մարիխուանայի օգտագործումը հանրային վայրերում, հանրային տրանսպորտում, անչափահասների ներկայությամբ, ուսումնական հաստատությունների մերձակայքում խստիվ կարգավորվելու է և պատժվելու
Մարիխուանայի օգտագործումը հանրային վայրերում, հանրային տրանսպորտում, անչափահասների ներկայությամբ, ուսումնական հաստատությունների մերձակայքում խստիվ կարգավորվելու է և պատժվելու

Մարիխուանայի օգտագործումը հանրային վայրերում, հանրային տրանսպորտում, անչափահասների ներկայությամբ, ուսումնական հաստատությունների մերձակայքում, հանրային պարտավորության իրականացման ժամանակ խստիվ կարգավորվելու է և պատժվելու,- այս մասին հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Նրա խոսքով, մարիխուանայի օգտագործման հետ կապված սահմանադրական դատարանի որոշումից հետո երկիրը կանգնել է իրավական նոր իրականության առաջ, անձնական տարածքում մարիխուանայի կիրառումը այլևս չի համարվում հանցանք և ոչ էլ վարչական իրավախախտում:

 

«Դատարանի որոշումը հրապարակվելուց հետո, ես ներքին գործերի նախարարությանը հանձնարարեցի պատրաստել համապատասխան օրինագիծ, որը կստեղծեր շատ խիստ շրջանակներ մարիխուանան հանրային տարածքում կիրառելու և համապատասխանաբար, պատրաստվեց նոր կանոնակարգի օրինագիծ, որն այսօր քննարկվելու է կառավարության նիստին և այնուհետև ուղարկվելու Վրաստանի խորհրդարան:

Օրինագծի համաձայն, խստիվ կարգավորվելու և պատժվելու է մարիխուանայի օգտագործումը հանրային վայրերում, հանրային տրանսպորտում, անչափահասների ներկայությամբ, ուսումնական հաստատությունների մերձակայքում, հանրային պարտավորության իրականացման ժամանակ»,- հայտարարել է վարչապետը:

 

Վարչապետի խոսքով, նշված կանոնակարգը վերաբերելու է հանրային ծառայողներին, մանկավարժներին, բժիշկներին և տարբեր մասնագիտության ներկայացուցիչներին: