Մարիուպոլը չի ընկել, մենք խնդրում ենք բոլոր միջազգային գործընկերներին օգնել մեզ կանգնեցնել այնտեղ հումանիտար աղետը
Մարիուպոլում հսկայական հումանիտար աղետ է, մենք խնդրում ենք բոլոր միջազգային գործընկերներին օգնել մեզ կանգնեցնել այս հումանիտար աղետը»,- ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը ABC News-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Մարիուպոլը չի ընկել։
«Կան մեր զինծառայողները, մարտիկներն ու պայքարելու են մինչեւ վերջ։ Այժմ նրանք դեռ Մարիուպոլում են։ Բայց կա հսկայական հումանիտար աղետ, քանի որ ավելի քան 100,000 խաղաղ բնակիչներ մնացել են քաղաքում, որոնք տառապում են ավելի քան 40 օր պաշարված այս քաղաքում: Չկա ջուր, սնունդ, ջեռուցում և էլեկտրականություն։ miՄենք խնդրում ենք բոլոր միջազգային գործընկերներին օգնել մեզ կանգնեցնել այս հումանիտար աղետը»,- ասել է Դենիս Շմիգալը։
Մարիուպոլը՝ Ազովի ծովի ամենամեծ նավահանգստային քաղաքը, որտեղ մնացել է մոտ 100,000 մարդ, մի քանի շաբաթ շրջափակված է ռուսական ուժերի կողմից։