«Մարին Թրաֆիք» ծովային մոնիտորինգի հարթակ. «Ագիոս Ֆանուրիոս» նավթատար տանկերն առաջին նավն է, որն անցել է Հորմուզի նեղուցով
«Մարին Թրաֆիք» ծովային մոնիտորինգի հարթակ. «Ագիոս Ֆանուրիոս» նավթատար տանկերն առաջին նավն է, որն անցել է Հորմուզի նեղուցով

«Ագիոս Ֆանուրիոս» նավթատար տանկերն առաջին նավն է, որն անցել է Հորմուզի նեղուցով. այս մասին հայտնում է «Մարին Թրաֆիք» ծովային մոնիտորինգի հարթակը։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ Մալթայի դրոշի ներքո նավարկող նավն առաջինն է, որը շարժվում է դեպի արևմուտք այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն շրջափակում (բլոկադա) սահմանեց իրանական նավահանգիստների նկատմամբ։

«Բացի այդ, հաղորդվում է, որ տանկերը Օմանի ծոցում գրեթե երկօրյա դադարից հետո իրականացրել է տարանցման երկրորդ փորձը։ Նրա կարգավիճակը փոխվել է անցյալ գիշեր, և ավելի ուշ տանկերն անցել է նեղուցը։ Տանկերը մտել է Պարսից ծոց, և նրա ժամանումը իրաքյան Բասրա քաղաք սպասվում է ապրիլի 16-ին»։