Մարին Լը Պենը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման, որից երկուսը տնային կալանքի, երկու տարի պայմանականորեն, ինչպես նաև հինգ տարով զրկվել է պաշտոնավարելուց
Դատարանը չորս տարվա ազատազրկման է դատապարտել Ֆրանսիայի ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաք» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին։ Ֆրանսիական դատարանի որոշմամբ՝ Մարին Լը Պենի նկատմամբ կիրառված պատիժը բաժանված է երկու մասի՝ երկու տարվա «խիստ» պատիժ, որը կարող է կրել էլեկտրոնային ապարանջանով (տնային կալանք) և երկու տարվա պայմանական ազատազրկում։
Բացի այդ, Լը Պենին արգելել են հինգ տարով զբաղեցնել պետական պաշտոններ, ինչը հարցականի տակ է դնում նրա մասնակցությունը 2027 թվականի նախագահական ընտրություններին։
Ֆրանսիացի ծայրահեղ աջ քաղաքական գործիչը դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Եվրամիության ֆինանսական միջոցները յուրացնելու մեջ։
Մարին Լը Պենը և նրա 24 կուսակիցներ, կուսակցական պաշտոնյաներ, աշխատակիցներ, նախկին պատգամավորներ և խորհրդարանական օգնականներ մեղադրվել են Եվրախորհրդարանում աշխատանքի համար հատկացված միջոցներն օգտագործելու համար՝ իրենց կուսակցության համար աշխատող աշխատակիցներին ֆինանսավորելու համար։ Լը Պենը և մյուս մեղադրյալները պնդում են, որ միջոցների օգտագործման մեթոդը օրինական է եղել։