Մարիկա Լորթքիփանիձեին այսօր հուղարկավորել են Դիդուբեի պանթեոնում
Մարիկա Լորթքիփանիձեին այսօր հուղարկավորել են Դիդուբեի պանթեոնում

Ակադեմիկոս Մարիկա Լորթքիփանիձեին այսօր հուղարկավորել են Դիդուբեի գրողների և հասարակական գործիչների պանթեոնում:

Ողջ օրվա ընթացքում քաղաքացիական հոգեհանգիստ էր ընթանում Սիոնիի աթոռանիստ տաճարում:

Ընտանիքի անդամներին ցավակցել են գիտական և արվեստի ոլորտի ներկայացուցիչները, քաղաքական գործիչներ և շարքային քաղաքացիներ:

Սիոնի տաճարում էին գտնվում խորհրդարանի նախագահը, Թբիլիսիի քաղաքապետը, նախարարներ, խորհրդարանի, սակրեբուլոյի անդամներ և ընդդիմության ներկայացուցիչներ: Հոգեհանգստին կնոջ հետ ներկա է եղել նաև նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Սիոնիի տաճարում կարդացել են նաև պատրիարքի ցավակցական նամակը:

Այսօր հայտնի է դարձել, որ Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանում կսահմանվի Մարիկա Լորթքիփանիձեի անվան կրթաթոշակ: Դրա հետ մեկտեղ, պետական համալսարանում կբացվի Մարիկա Լորթքիփանիձեի անվան լսարան: Մարիկա Լորթքիփանիձեն մահացել է հունվարի 8-ին, 95 տարեկանում: