Մարիամ Կվրիվիշվիլի. Այս փուլում մասնավոր հատվածը հաստատել է պետության կողմից նշված գների բարձրացման գործոնների ճշգրտությունը, գների իջեցման հնարավորությունը և գները նվազեցնելու պատրաստակամությունը
Համակարգող հանձնաժողովի աշխատանքների ընթացիկ փուլում մասնավոր հատվածի կողմից հաստատվել են երեք հիմնական հարցեր։ Այս մասին հայտարարել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին՝ պարենային ապրանքների գների վերաբերյալ գործող կառավարական համակարգող հանձնաժողովի ձևաչափով դիստրիբյուտորական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։
Մարիամ Քվրիվիշվիլիի խոսքով՝ հանդիպման ժամանակ մասնավոր հատվածը հանդես է եկել առաջին շոշափելի նախաձեռնությամբ՝ այն մասին, թե ինչպես է բիզնեսը պատկերացնում սպառողական ապրանքների գների նվազեցման ուղիները։
«Մենք տեսնում ենք, որ գոյություն ունի ռեսուրս սպառողական ապրանքների գների նվազեցման համար։ Համակարգող հանձնաժողովի աշխատանքների ընթացիկ փուլում առանձնացվել են երեք հիմնական հարցեր՝ պետության կողմից մատնանշված գների աճի գործոնների անառարկելիությունը, գների նվազեցման հնարավորության առկայությունը և բիզնեսի պատրաստակամությունը՝ իրենց իսկ նախաձեռնած մեխանիզմներով գնանկման հասնելու համար», – նշել է Մարիամ Քվրիվիշվիլին։
Նախարարի պարզաբանմամբ՝ այսօր ներկայացված նախաձեռնությունները հանձնաժողովը մանրամասն կուսումնասիրի՝ պարզելու համար, թե արդյոք դրանք բավարար են այն մակարդակով և ծավալով գների նվազեցման համար, որը համապատասխանում է երկրի յուրաքանչյուր քաղաքացու շահերին։
«Բիզնեսի հետ համագործակցությունը կշարունակվի, որպեսզի առավելագույնս հոգ տանենք բնակչության շահերի մասին և միևնույն ժամանակ հնարավորության սահմաններում փորձենք հասնել գների նվազեցման», – հայտարարել է Մարիամ Քվրիվիշվիլին։
Հաջորդ շաբաթից այս ձևաչափով հանդիպումներ կանցկացվեն նաև պարենային ապրանքների արտադրողների, ինչպես նաև դեղագործական ապրանքների և վառելիքի գների վերաբերյալ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարությունը։