Մարիամ Քվրիվիշվիլին մասնակցելու է Լոնդոնում կայանալիք Միջազգային ծովային կազմակերպության ասամբլեայի 34-րդ նստաշրջանին
Մարիամ Քվրիվիշվիլին մասնակցելու է Լոնդոնում կայանալիք Միջազգային ծովային կազմակերպության ասամբլեայի 34-րդ նստաշրջանին

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, պատվիրակության հետ միասին, մեկնել է Լոնդոն, որտեղ մասնակցելու է Միջազգային ծովային կազմակերպության ասամբլեայի 34-րդ նստաշրջանին: Այս մասին տեղեկատվություն է տարածել է էկոնոմիկայի նախարարությունը:

Նախարարության հաղորդմամբ, միջոցառմանը, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 150 երկրների ներկայացուցիչներ, Մարիամ Քվրիվիշվիլին քանդես է գալու զեկույցով և կխոսի Վրաստանի ծովային ոլորտի ներկայիս միտումների, ինչպես նաև ընթացիկ և նախատեսվող բարեփոխումների մասին:

«Հատկանշական է, որ այցի շրջանակներում կկայանա էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի հանդիպումը Միջազգային ծովային կազմակերպության գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսի հետ, բացի այդ, Մարիամ Քվրիվիշվիլին երկկողմ հանդիպումներ կունենա նաև Ասամբլեային մասնակցող մի շարք երկրների իր գործընկեր նախարարների հետ։

Լոնդոն այցի շրջանակներում նախատեսված միջոցառումներին ներկա է գտնվելու նաև Էկոնոմիկայի փոխնախարար Թամար Իոսելիանին», – նշվում է էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության մեջ։