Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Թուրքերի հետ

17:53, 11.09.2026

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի Հանրապետության դեսպան Մուստաֆա Թուրքերի հետ։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա խորացման հարցեր՝ ընդգծելով երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը տնտեսական կապերի աճի և ամրապնդման առումով։

Կողմերը կենտրոնացել են Վրաստանի և Թուրքիայի միջև տնտեսական կապերի աճող դինամիկայի վրա՝ նշելով, որ Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև ներդրումային ուղղությամբ համագործակցության հարցերին, մասնավորապես՝ ընդգծվել է տարբեր ոլորտներում թուրքական դիվերսիֆիկացված ընկերությունների ակտիվ գործունեությունը և նրանց ներդրումը վրացական տնտեսությունում։

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի և Թուրքիայի դեսպանի հանդիպման ժամանակ շեշտը դրվել է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում հետագա համագործակցության հեռանկարների վրա։ Նշվել է, որ այս տարի, առաջին երկու եռամսյակների տվյալներով, Թուրքիան երկրորդ տեղում է Վրաստան այցելությունների քանակով։

Հանդիպմանը մասնակցել է էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն։

Նմանատիպ