Մարիամ Քվրիվիշվիլին աշխատանքային այցով մեկնել է Թուրքիայի Հանրապետություն
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին աշխատանքային այցով մեկնել է Թուրքիայի Հանրապետություն։
Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տեղեկացմամբ՝ այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն երկու երկրների համագործակցությունը էներգետիկ ոլորտում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափերով։
Հանդիպմանը կմասնակցեն նաև Թուրքիայի էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչները։
Վրաստանի պատվիրակության կազմում են նաև էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Վախտանգ Ցինցաձեն և «Վրաստանի պետական էլեկտրոհամակարգ» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Վանո Զարդիաշվիլին։