Մարիամ Քվրիվիշվիլի. Սինգապուրում խոսեցինք այն հնարավորությունների մասին, որոնք մեր իշխանությունը ստեղծում է ներդրումային ուղղությամբ, հատուկ հետաքրքրություն առաջացրեց Անաքլիայի նավահանգիստը

22:25, 22.07.2026

«Սինգապուր կատարած այցի շրջանակներում հնարավորություն ունեցանք հանդիպում անցկացնել տեղական և գլոբալ առաջատար ֆինտեխ ընկերությունների հետ, որոնց ներկայացրինք մեր երկրի ներդրումային ներուժն ու հնարավորությունները»,— այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։

Քվրիվիշվիլիի խոսքով՝ այցի շրջանակներում հետաքրքիր հանդիպումներ են տեղի ունեցել Սինգապուրի ներդրումային ոլորտի ներկայացուցիչների հետ, որտեղ նրանց տեղեկատվություն է տրամադրվել Վրաստանի ներդրումային միջավայրի և Վրաստանում ընթացող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի մասին։

«Մենք սպառիչ խոսեցինք տարբեր ներդրողների, ինչպես նաև մեր գործընկերների հետ այն հնարավորությունների մասին, որոնք մեր իշխանությունը ստեղծում է Վրաստանում ներդրումային ուղղությամբ։ Հատուկ շեշտադրում և հետաքրքրություն առաջացրեց Անակլիայի խորջրյա նավահանգիստը և այն թարմացված մոդելը, որը Վրաստանի կառավարությունը հայտարարեց բոլորովին վերջերս»,— նշել է էկոնոմիկայի նախարարը։

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը Սինգապուրում է գտնվում Վրաստանի վարչապետի այցի շրջանակներում։

Նմանատիպ