Մարիա Զախարովա. Ռուսաստանի պատվիրակությունը հուշագրի նախագծով Ստամբուլ կժամանի հունիսի 2-ին

17:40, 30.05.2025

Ռուսաստանի պատվիրակությունը հուշագրի նախագծով Ստամբուլ կժամանի հունիսի 2-ին, – այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի պատվիրակությունը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ, հունիսի 2-ին կմեկնի Ստամբուլ՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի համար։

«Հաստատում ենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ պատվիրակությունը հունիսի 2-ին կլինի Ստամբուլում բանակցությունների երկրորդ փուլի համար։ Նրանք կունենան հուշագրի նախագիծ և այլ առաջարկներ հրադադարի վերաբերյալ», – ասել է Մարիա Զախարովան։

Նմանատիպ