Մարիա Զախարովա. Մոսկվան հույս ունի, որ Բաքուն և Երևանը կըմբռնեն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ռիսկերը

15:44, 11.06.2025

Մոսկվան հույս ունի, որ Բաքուն և Երևանը կճանաչեն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ռիսկերը, – այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը ակնկալում է, որ Ադրբեջանը և Հայաստանը կհասկանան Ռուսաստանի մտահոգությունը ՆԱՏՕ-ի գործունեության վերաբերյալ Հարավային Կովկասի տարածաշրջանում և կգիտակցեն նման «ագրեսիվ ռազմական դաշինքի» հետ համագործակցությունն ընդլայնելու վտանգները։

«ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասի անվտանգության համար ոչինչ դրական չի բերի։ Ընդհակառակը, ինչպես մենք հստակ հասկանում ենք, արևմտյան երկրների հիմնական նպատակը տարածաշրջանի ապակայունացումն է, հարևանների դեմ հանելը և լարվածության նոր օջախների ստեղծումը։ Մենք հուսով ենք, որ ինչպես Բաքուն, այնպես էլ Երևանը հավասարապես կհասկանան մեր արդարացի մտահոգությունները այս հարցի վերաբերյալ և լիարժեք կգնահատեն ագրեսիվ ռազմական դաշինքների հետ փոխգործակցությունն ընդլայնելու ռիսկերը», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Նմանատիպ