Մարիա Զախարովա – Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու դեպքում կտուժեն ոչ միայն նրա հարևան երկրները, այլև ամբողջ աշխարհը
Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու դեպքում կտուժեն ոչ միայն նրա հարևան երկրները, այլև ամբողջ աշխարհը,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան անպատասխանատու է համարում Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարվածների մասին հայտարարությունները։
«Սա կարող է հանգեցնել պարզապես սարսափելի հետևանքների շրջակա միջավայրի ոլորտում։ Բոլորի համար պետք է ակնհայտ լինի, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ խնդրի լուծման ուղին հենց դիվանագիտությունն է։ Մենք որոշակի հույսեր ունենք Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջնորդավորված շարունակվող երկխոսության հետ», – ասել է Մարիա Զախարովան։