Մարիա Զախարովա. Արևմտյան Եվրոպան կդառնա նրա շանտաժի առաջին զոհը, եթե Վոլոդիմիր Զելենսկին միջուկային զենք ձեռք բերի

14:12, 28.03.2026

Արևմտյան Եվրոպան կդառնա նրա շանտաժի առաջին զոհը, եթե Վոլոդիմիր Զելենսկին միջուկային զենք ձեռք բերի. այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

Զախարովայի խոսքով՝ միջուկային զենք ձեռք բերելու դեպքում Ուկրաինան իր պայմանները կթելադրի Արևմտյան Եվրոպային:

«Արևմտյան Եվրոպան կդառնա Զելենսկիի միջուկային շանտաժի առաջին զոհը, եթե նրա ձեռքում միջուկային զենք հայտնվի: Նա ոչ միայն փող ու զենք կպահանջի, այլև կթելադրի իր վարչակարգի պայմանները», – նշել է Զախարովան:

Մինչ այդ ուկրաինական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որի համաձայն՝ Զելենսկին հայտարարել էր, թե Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է ներառեն միջուկային զենքի փոխանցումը:

Նմանատիպ