Մարիա Ստեներգարդ. Վրաստանը պարտավորություն է ստանձնել ապահովել, որ բնակչությունը կարողանա ինքնուրույն որոշել իր ապագան, մենք կոչ ենք անում կառավարությանը կատարել այս պարտավորությունը
STOCKHOLM 20230124 Migrationsminister Maria Malmer Stenergard (M) under pressträff om vad som hänt och planeras framåt i migrationspolitiken. Foro Fredrik Sandberg / TT kod 10080
Շվեդիայի արտգործնախարար Մարիա Ստեներգարդը X սոցիալական ցանցում կիսվել է ԵԱՀԿ նախագահ և Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի գրառմամբ։
Մարիա Ստեներգարդը միանում է Վալտոնենի տեսակետին, որ Վրաստանի ապագան որոշելու իրավունքը պատկանում է միայն վրաց ժողովրդին։
«Իմ գործընկեր Էլինա Վալտոնենից կարևոր հիշեցում։ Վրաստանը, որպես ԵԱՀԿ անդամ պետություն, պարտավորվել է ապահովել, որ իր բնակչությունն ազատ և արդար ընտրությունների, բաց դեբատների և ազատ մամուլի միջոցով հնարավորություն ունենա ինքնուրույն որոշելու սեփական ապագան։ Շվեդիան կոչ է անում Վրաստանի իշխանություններին կատարել այս պարտավորությունը», – գրել է Շվեդիայի արտգործնախարարը։