Մարգուս Ցախկնա - «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը խախտում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքները և Վրաստանին շեղում դեպի Եվրամիություն տանող ճանապարհից
«Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը» «Վրացական երազանքի» կողմից Վրաստանում ժողովրդավարությունը ճնշելու ևս մեկ դաժան քայլ է, գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան սոցիալական ցանցերում։
Նրա խոսքով՝ այս օրենքը խախտում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքները և Վրաստանին շեղում է դեպի Եվրամիություն տանող ճանապարհից։
«Այսօր ուժի մեջ մտած «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը» «Վրացական երազանքի» կողմից Վրաստանում ժողովրդավարությունը ճնշելու ևս մեկ դաժան քայլ է։ Օրենքը խախտում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքները, լռեցնում քննադատներին, քաղաքացիական հասարակությանը, լրատվամիջոցներին և Վրաստանին շեղում դեպի Եվրամիություն տանող ճանապարհից», – գրել է Մարգուս Ցախնան։