Մարգուս Ցախկնա - Մենք բարձր ենք գնահատում Էլինա Վալտոնենի ներգրավվածությունը վրաց որոշում կայացնողների հետ և լիովին աջակցում ենք նրա մանդատին Հարավային Կովկասում
Մարգուս Ցախկնա - Մենք բարձր ենք գնահատում Էլինա Վալտոնենի ներգրավվածությունը վրաց որոշում կայացնողների հետ և լիովին աջակցում ենք նրա մանդատին Հարավային Կովկասում

Էստոնիան, Իսլանդիայի, Դանիայի, Լիտվայի, Լատվիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Կանադայի, Միացյալ Թագավորության և Նիդեռլանդների հետ միասին, իր ամուր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահ և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենին։

Համապատասխան գրառումը սոցիալական ցանցերում հրապարակել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան։

«Մենք բարձր ենք գնահատում նրա ներգրավվածությունը վրաց որոշում կայացնողների հետ և աջակցում ենք նրա հանձնառությանը ԵԱՀԿ պարտավորությունների նկատմամբ, այդ թվում՝ խոսքի և հավաքների ազատության հարցում։ Մենք լիովին աջակցում ենք նրա մանդատին Հարավային Կովկասում», – գրել է Ցախկնան։