Մարգուս Ցահկնան նշում է, որ Էստոնիան պատժամիջոցներ է կիրառել ևս 14 վրացի պաշտոնյաների նկատմամբ
Մարգուս Ցահկնան նշում է, որ Էստոնիան պատժամիջոցներ է կիրառել ևս 14 վրացի պաշտոնյաների նկատմամբ

Էստոնիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ևս 14 պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ։

Այս մասին սոցցանցում գրում է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։

«Վրացական իշխանությունների կողմից բողոքի ակցիայի մասնակիցների, լրագրողների և ընդդիմության առաջնորդների նկատմամբ կիրառվող բռնությունները հանցավոր են և դեմ են մարդու իրավունքներին։ Կոչ եմ անում Եվրամիության բոլոր երկրներին արձագանքել և ձեռնարկել համապատասխան գործողություններ»,- գրել է Մարգուս Ցահկնան։

Մինչ այդ Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարները հրապարակել էին Վրաստանի այն քաղաքացիների ցուցակը, որոնց մուտքն իրենց երկրներ արգելված էր։