Մարդու ետևից գնաս և գլխին աղբ թափես, ոչ քաղաքական ակտիվիզմ է և ոչ էլ ընդդիմություն. Նիկոլոզ Սամխարաձե
Մարդու ետևից գնաս և գլխին աղբ թափես, ոչ քաղաքական ակտիվիզմ է և ոչ էլ ընդդիմություն. Նիկոլոզ Սամխարաձե

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Նիկոլոզ Սամխարաձեի հայտարարությամբ, մարդու ետևից գնաս և գլխին աղբ թափես, ոչ քաղաքական ակտիվիզմ է և ոչ էլ ընդդիմություն:

«Ես զարմացած եմ, որ նման փաստը ընդդիմության պառակտման պատճառ դարձավ: Մարդու ետևից հասնես և աղբ թափես նրա վրա, ոչ քաղաքական ակտիվիզմ է և ոչ էլ ընդդիմություն, դա սովորական լկտիություն է», – հայտարարել է Նիկոլոզ Սամխարաձեն:

Հունվարի 23-ին, Բաթումիում ցուցարարները առերեսվել են Աջարիայի գերագույն խորհրդի պատգամավոր, Իրակլի Չավլեիշվիլիին: Ներքին գործերի նախարարությունը բերման է ենթարկել միջադեպի մասնակից Իրակլի Փանգանիին: Գերատեսչության հաղորդմամբ, ձերբակալված Իրակլի Փանգանին հետապնդել է պատգամավորին և աղբը թափել նրա գլխին: Որպես խափանման միջոց դատարանը սահնամել է 2000 լարի գրավ: