Մարդու անձնական տարածքի խախտումը ծանր հանցանք է, որին տրվելու է ադեկվատ և խիստ պատասխան. Մամուկա Բախտաձե
Կտրականապես դատապարտում եմ անձնական տարածքի խախտումը, սա ծանր հանցանք է, որին տրվելու է ադեկվատ և խիստ պատասխան,-այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Նրա խոսքերով, իշխանությունները անելու են հնարավորինս, որ չնայած ծանր ժառանգությանը, մարդու անձնական տարածքը լինի անձեռնմխելի:
«Ցանկանում եմ արձագանքել անձնական կյանքը պատկերող գաղտնի տեսագրությունների տարածմանը: Կտրականապես դատապարտում եմ անձնական տարածքի խախտումը, սա ծանր հանցանք է, որին տրվելու է ադեկվատ և խիստ պատասխան: ՆԳ նախարարությունը այս գործով արդեն ձերբակալել է 16 մարդու: Իշխանությունները անելու են հնարավորինս, որ չնայած ծանր ժառանգությանը, մարդու անձնական տարածքը լինի անձեռնմխելի»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը անձնական կյանքը պատկերող տեսանյութերը պահելու և տարածելու մեղադրանքով ձերբակալել է 16 մարդու:
Դրա հետ մեկտեղ, ազգային շարժման անդամները հայտարարում են, որ գաղտնի տեսագրությունների գործով ձերբակալված է նրանց երկու ակտիվիստ:
Հեղինակ -
Edgar Barsegyan