Մարդկանց ոսկոռների ջարդելը «Ազգային շարժման» ձեռագիրն է, ինչ վերաբերում է ձայնագրություններում հանցանքի նշաններին, դա ընդդիմության շահարկումներն են, մի մազ չի ընկել ոչ մեկից. Իրակլի Կոբախիձե
Մենք հիշում ենք ոսկոռներ ջարդված մարդկանց և դա իրականացնող քաղաքական գործիչներին, ովքեր հիմա ինչ որ մեկին մեղադրում են, – այս մասին լրագրողներին ասել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, Իրակլի Կոբախիձեն:
Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, մարդկանց ոսկորներ կոտրելը «Ազգային շարժման» ձեռագիրն է:
«Անօրինական ձայնագրությունների կապակցությամբ հետաքննություն է սկսվել, սա առաջին սկզբունքային հարցն է, իսկ սկզբունքայնության երկրորդ հարցն այն է, որ ոչ ոքից մազ չի ընկել: Մենք հիշում ենք ոսկոռներ ջարդված մարդկանց և դա իրականացնող քաղաքական գործիչներին, ովքեր հիմա ինչ որ մեկին մեղադրում են: Մարդկանց ոսկորներ կոտրելը «Ազգային շարժման» ձեռագիրն է: Ինչ վերաբերում է այս ձայնագրություններին, որոնց մասին խոսում էր ընդդիմությունը, ոչ ոքից մազ չի պակասել», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:
Ըստ նրա, ձայնագրությունները դեռ չէին տարածվել, երբ ընդդիմությունը սկսեց ասել, որ իրենք չեն ցանկանում շարունակել բանակցությունները, դա ցույց է տալիս նրանց ոգին:
Ըստ նրա, տոտալ լսելու պրակտիկան հաստատվել էր մինչ 2012 թվականը:
«Մենք չպետք է սա դիտենք որպես մեկուսացված իրադարձություն: Մենք հիշում ենք, որ առկա էր տոտալ լսումների պրակտիկա, որը հաստատված էր մինչև 2012 թվականը և նրանք մեկ անգամ ևս իրենց սեփական ձեռքերով հիշեցնում են իրենց, հիշեցնում այն, թե ինչ պրակտիկա էր հաստատված մինչև 2012 թվականը: Նրանք չէին խուսափում անհատներին լսելուց կամ անչափահասներին լսելուց, նրանց ձայնագրություններն անօրինական էին, և մեկ անգամ էլ լույսի բերեցին իրենց հանցանքը», – հայտարարել է Կոբախիձեն: