Մարოკոյի արտաքին գործերի գերատեսչությունը պահանջում է հետաքննել Բոլոնիայում ոստիկանության կողմից ձերբակալության ժամանակ մարոկկացի Աբդերահիմ Ֆաքիրի մահվան հանգամանքները և պատժել մեղավորներին
Մարոկկոյի արտաքին գործերի նախարարությունը պահանջում է Բոլոնիայում ձերբակալված անձի մահվան հանգամանքների քննություն և մեղավորների պատիժ։
Մարոկկոյի արտաքին գերատեսչությունը Իտալիայի իշխանություններին կոչ է արել «լիովին հետաքննել միջադեպի բոլոր հանգամանքները, ինչպես նաև սահմանել պատասխանատվությունը և ամբողջությամբ իրականացնել համապատասխան իրավական միջոցներն ու ընթացակարգերը»։
Ի գիտություն՝ հուլիսի 19-ին Բոլոնիայում իրավապահների կողմից ձերբակալման ընթացքում մահացել է ծագումով մարոկկացի Աբդերահիմ Ֆաքիրը։
Ինչպես գրում է BBC-ն, ձերբակալության տեսանյութի հրապարակումից հետո Բոլոնիայում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնք վերածվել են անկարգությունների։