Մանրամասները պետք է ճշտվեն, թե պատվաստանյութերի դեղաչափերի ինչ բաժին կարելի է, որ Վրաստանը ստանա ԱՄՆ-ից. Թամար Գաբունիա
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարում է, որ անհրաժեշտ է մանրամասներ պարզել, թե քանի պատվաստանյութի դեղաչափ է ստանալու Վրաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից:
Նրա խոսքով, Արտաքին գործերի նախարարությունը երկար ժամանակ դիվանագիտական մակարդակով համագործակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ու եվրոպական երկրների հետ, նվիրատվությունների ու պատվաստանյութերի նախատեսման հարցի շուրջ:
«Իհարկե, Արտաքին գործերի նախարարությունը երկար ժամանակ դիվանագիտորեն համագործակցում է ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգների, այնպես էլ եվրոպական երկրների հետ` նվիրատվությունների ու պատվաստանյութերի նախատեսման հարցերով: Հայտարարվածի մասին, խոսվում էր պատվաստանյութի 80 միլիոն չափաբաժնի մասին, որից 60 միլիոնը ՝ «Աստրազենեկան» է, ինչ վերաբերում է մյուս 20 միլիոնին, խոսքը վերաբերում էր՝ «Փայզերին», «Մոդեռնային» «Ջոնսոն և Ջոնսոնին» և այլ պատվաստանյութերին: Մասնավորապես, ինչ բաժնեմաս կարող է ստանալ Վրաստանը, դրա մանրամասները պետք է պարզաբանվեն: Բայց մենք կարծում ենք, որ նվիրատվության ծրագրերի մի մասում, լինի դա Եվրամիությունից, թե Միացյալ Նահանգներից, Վրաստանը լավ շանսեր ունի լրացուցիչ դեղաչափեր հավաքելու», – հայտարարել է Թամար Գաբունիան:
Միացյալ Նահանգների վարչակազմի որոշման համաձայն, ԱՄՆ-ը հունիսի վերջին 80 միլիոն դեղաչափ կորոնավիրուսի պատվաստանյութեր կուղարկի այլ երկրներ: