Մանկապարտեզի ռմբակոծումը մեծ սադրանք է, կարևոր է, որ դիվանագետները և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները մնան Ուկրաինայում. Վլադիմիր Զելենսկի

18:29, 17.02.2022

Ստանիցա Լուգանսկի մանկապարտեզի ռմբակոծումը ռուսամետ ուժերի կողմից մեծ սադրանք է,- այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով, կարևոր է, որ դիվանագետները և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները մնան Ուկրաինայում։

«Նրանց մոնիթորինգային գործունեությունը լրացուցիչ զսպող գործոն է։ Մեզ անհրաժեշտ է արդյունավետ մեխանիզմ՝ արձանագրելու հրադադարի համաձայնագրի բոլոր խախտումները»,- գրել է Վլադիմիր Զելենսկին։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ուկրաինայի իշխանությունները հայտարարություն են տարածել այն մասին, որ օկուպացիոն ուժերը ռմբակոծել են Ստանիցա Լուգանսկան, որի ժամանակ հրետանային արկերը խոցել են մանկապարտեզը։ Միջադեպի հետևանքով երկու դաստիարակ է տուժել: «Ուկրաինֆորմ» հրատարակությունը տեղեկություն է տարածում, որ հրետանային ռմբակոծության հետևանքով Տարամչուկ բնակավայրում վնասվել է տուն և էլեկտրահաղորդման գծերը, ինչի պատճառով քաղաքացիներին էլեկտրաէներգիա չի մատակարարվում։ Արկ է ընկել նաև Մարինկայում գտնվող բնակավայրի վրա՝ կանգառի մոտ։ Արդյունքում տուժել է թոշակառու մի կին։ Ուկրաինայի իշխանությունների հաղորդմամբ, այսօր հրադադարի մասին պայմանավորվածությունը խախտվել է 29 անգամ։

https://twitter.com/ZelenskyyUa/status/1494283786531618822?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1494283786531618822%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fvladimir-zelenski-prorusuli-dzalebis-mier-luganskshi-sabavshvo-baghis-dabombva-didi-provokaciaa-mnishvnelovania-diplomatebi-da-euto-s-warmomadgenlebi-darchnen-ukrainashi%2F%3Ffbclid%3DIwAR3e-UWIB2nfE2BJCCqQo5QNbX-sMplMhDW2iVe0OrxALAfRQUhLJh9I7hw

Նմանատիպ