Մանկապարտեզի մանկավարժների մոտ, որտեղ գրանցվել է տուբերկուլյոզի դեպք, վարակ չի հայտնաբերվել
Մանկապարտեզի մանկավարժների մոտ, որտեղ գրանցվել է տուբերկուլյոզի դեպք, վարակ չի հայտնաբերվել

Թիվ 152 մսուր մանկապարտեզում, որտեղ դաստիարակողի մոտ հայտնաբերվել էին տուբերկուլյոզի նշաններ, ավարտվել են աշխատակիցների բժշկական զննման գործողությունները: Նախնական ստուգման համաձայն, մանկավարժների մոտ տուբերկուլյոզի նշաններ չեն հայտնաբերվել:

Ինչ վերաբերում է երեխաներին, որոնք անմիջական շփում են ունեցել մանկավարժի հետ, ապա տուբերկուլյոզի ազգային կենտրոնի ղեկավար Զազա Ավալիանին առաջին ալիքին հայտնել է, որ նախնական արդյունքները հայտնի կլինեն շաբաթ օրը:

Նրա պարզաբանմամբ, եթե նախնական արդյունքներով որևէ մեկի մոտ հաստատվեն ինչ որ նշաններ, ապա դա չի նշանակում, որ նրա մոտ զարգացել է տուբերկուլյոզը և նման դեպքերում նրանք անցնելու են հավելյալ հետազոտություն:

Ինչ վերաբերում է վարակված մանկավարժին, ապա Ավալիանիին նշել է, որ նա այս պահին բուժվում է և աշխատանքի կվերադառնա 3-4 ամսից: