Մանկական Եվրատեսիլ մրցույթում Վրաստանի ներկայացուցիչ Սանդրա Գադելիայի երգի ռադիոպրեմիերան կայանալու է «Պիկիս սաաթի» հաղորդման շրջանակներում՝ նոյեմբերի 17-ին
Մանկական Եվրատեսիլ մրցույթում Վրաստանի ներկայացուցիչ Սանդրա Գադելիայի երգի ռադիոպրեմիերան կայանալու է «Պիկիս սաաթի» հաղորդման շրջանակներում՝ նոյեմբերի 17-ին

Մանկական Եվրատեսիլ մրցույթում Վրաստանի ներկայացուցիչ Սանդրա Գադելիայի երգի ռադիոպրեմիերան կայանալու է Վրաստանի ռադիոյի «Պիկիս սաաթի» հաղորդման շրջանակներում՝ նոյեմբերի 17-ին, ժամը 09:40-ին:

Սանդրա Գադելիայի երգի կոմպոզիտորը Գիգա Կուխիանիձեն է: Երգի խոսքերը գրել է Թեմո Սաջաիան: Երգի անունն է «You are not alone»:

2020 թվականի Մանկական Եվրատեսիլը կանցկացվի նոյեմբերի 29-ին, Վարշավա քաղաքում: Եվրափառատոնին կմասնակցի 12 երկիրր: Կորոնավիրուսի համավարակի պատճառով այս տարվա Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը կանցկացվի փոփոխված ձևաչափով: Շոուն կհեռարձակվի Վարշավայի տաղավարից, իսկ մասնակիցներն իրենց մրցութային երգերը կկատարեն իրենց երկրների տաղավարներից: