Մանդատներից հրաժարվելուց հետո նույնպես պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ. Սաբա Բուաձե

15:01, 20.12.2020

Մանդատներից հրաժարվելուց հետո նույնպես պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ,- այս մասին հայտարարել է «Լելոն Վրաստանի համար» կուսակցության անդամ, Սաբա Բուաձեն:

Եթե ​​«Վրացական երազանքը» ցանկանում է, որ գոյություն ունենա բազմակուսակցական խորհրդարանի հեռանկար, ապա դեռ.ս մնացել է բանակցությունների համար շատ փոքր տարածք: Այս տարածքը պետք է օգտագորել մինչև վերջ, որպեսզի չստանանք շատ տխուր և ամոթալի արդյունք, ինչը կոչվում է միակուսակցական խորհրդարան: Բնական է այս ժամանակը շատ քիչ է, սակայն բանակցություններն այլընտրանք չունեն: Նույնիսկ մանդատներից հրաժարվելուց հետո մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ և միասին դուրս գալ այս քաղաքական ճգնաժամից»,- հայտարարել է Սաբա Բուաձեն:

Նմանատիպ