Մանդատայինի բարեփոխման համար պատրաստված օրինագծի նպատակը դպրոց ոստիկանի մուտքը չէ. Նաթիա Մեզվրիշվիլի
Մանդատայինի բարեփոխման համար պատրաստված օրինագծի նպատակը դպրոց ոստիկանի մուտքը չէ,-այս հայտարարությունը ներքին գործերի փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլին արել է օրինագծի շնորհանդեսի ժամանակ:
Մեզվրիշվիլիի խոսքերով, մանդատայինների ծառայությունը պետք է լինի ավելի անկախ և ունենա հավելյալ իրավական իրավունքներ:
«Այս օրինագծի նպատակը այն չէ, որ դպրոց մտնի ոստիկանը, դա տեղի չի ունենա: Օրինագծի ոչ մի կետ դա չի նախատեսում: Իհարկե կար որոշակի վախ, որ մանդատայինի ծառայությունը վերադառնում է իր նախկին գործառույթներին, սակայն դա նույնպես տեղի չի ունենա: Մանդատայինի ծառայությունը դառնալու է ավելի անկախ: Մանդատայիններին նշանակելու է մանդատայինների ծառայության պետը, իսկ նրան կրթության և գիտության նախարարը»,-ասել է Մեզվրիշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan