Մանչեսթերում, սինագոգի մոտ դանակահարվել է չորս մարդ, դեպքի վայրում են գտնվում շտապօգնության ծառայությունները և ոստիկանությունը: Ըստ տեղեկությունների՝ անհայտ անձը մեքենայով վրաերթի է ենթարկել սինագոգի մոտ գտնվող անցորդներին, ապա դանակով հարձակվել նրանց վրա։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ հարձակվողը, ենթադրաբար, մահացած է, չնայած այս տեղեկատվությունը դեռևս հաստատված չէ։
Դեպքի վայրը շրջափակված է ոստիկանության կողմից: Դեպքի պատճառով մոտակա փողոցներում երթևեկությունը խափանված է։
Ինչպես նշում է Մանչեսթերի քաղաքապետը, բնակչության համար, ամենայն հավանականությամբ, այլևս որևէ վտանգ չկա: Նա միջադեպը անվանել է լուրջ միջադեպ։