Մանչեստեր Յունայթեդին Մաուրինիոյի ժամանակից շուտ ազատելը շատ թանկ կնստի
Մանչեստեր Յունայթեդին Մաուրինիոյի ժամանակից շուտ ազատելը շատ թանկ կնստի

Այն դեպքում, եթե Մանչեստեր Յունայթեդը ցանկանա Ժոզե Մաուրինիոյին թողել թիմից, ապա փոխհատուցման տեսքով նրան պետք է վճարի 18 մլն. ֆունտ ստեռլինգ:

Նման կետ գրված է պայմանագրում, որը Մաուրինիոն ստորագրել է 11 ամիս առաջ: Յունայթեդը այս պահին 26 միավորով պրեմիերլիգայում զբաղեցնում է 6-րդ տեղը և լիդեր Լիվերպուլից հետ է մնում 19 միավորով:

Չեմպիոնների լիգայի գոտում Մաուրինիոյի ղեկավարած թիմին հեռացնում է 11 միավոր, իսկ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի պլեյ-օֆում «կարմիր սատանաները» հանդիպելու են «Պարի Սեն Ժերմենի» հետ: