«Մանչեստեր Յունայթեդը» գլխավորելու է Մայքլ Կերիկը
«Մանչեստեր Յունայթեդը» գլխավորելու է Մայքլ Կերիկը

Ժոզե Մաուրինիոյի գնալուց հետո «Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պարտականությունները կատարելու է Մայքլ Կերիկը,-այս լուրը տարածում է «Սքայ Սպորտսը» (Sky Sports): Թիմի նախկին կիսապաշտպանը թիմը գլխավորելու է մինչև սեզոնի ավարտը:

37 ամյա Կերիկը կարիերան ավարտելուց հետո շարունակել է մնալ Յունայթեդի մարզչական շտաբում: Խաղացողի կարգավիճակում նա հինգ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, ինչպես նաև հաղթել է չեմպիոնների լիգայում: