«Մանչեստեր»-ը և «Ինտեր»-ը պատրաստում են փոխանակել ֆուտբոլիստների. Հենրիխ Մխիթարյանը - Ժոաու Մարիուսի փոխարեն
«Մանչեստեր»-ը և «Ինտեր»-ը պատրաստում են փոխանակել ֆուտբոլիստների. Հենրիխ Մխիթարյանը - Ժոաու Մարիուսի փոխարեն

«Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մաուրինյոն հետաքրքրված է իտալական «Ինտեր» ակումբի կիսապաշտպան Ժոաո Մարիուսի գնմամբ,- գրում է Corriere dello Sport թերթը:

Լրագրողը գրում է, որ ակումբները քննարկում են պորտուգալացի կիսպապաշտպանի և Հենրիխ Մխիթարյանի փոփոխության հարցը:

Մինչ այդ մամուլում գրվել է, որ «Մանչեստեր»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը գոհ չէ իր այժմյան դիրքով և ցանկանում է փոխել ակումբը:

Բացի այդ հայ ֆուտբոլիստը «Յունայթեդի» գլխավոր մարզչի հետ քննարկել է իր ապագայի հետ կապված խնդիրը: Ու թեև նշվում է, որ խոսակցության մանրամասները հայտնի չեն, այդուհանդերձ անգլիական լրատվամիջոցները շտապում են, այսպես ասած, «ճամփու դնել» Մխիթարյանին:

Նշենք, որ «Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչը վերջին ժամանակներում Մխիթարյանին չի ընդգրկում թիմի կազմ, բացատրելով, որ հայ ֆուտբոլիստը չի դրսևորում իր հնարավորությունները:

Հենրիխ Մխիթարյանը այս սեզոնում անց է կացրել 17 հանդիպում, խփել է երկու գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում:

Ինչ վերաբերում է Մարիուսին, ապա նա 11 հանդիպման ընթացքում կատարել է երեք արդյունավետ փոխանցում:

 

Թողնել մեկնաբանություն