Մամուլի ներկայացուցիչները կոչ են անում խորհրդարանին փոխել թմրաքաղաքականությունը, իսկ նախագահին ներում շնորհել Մամուկա Բերձենիշվիլիին

12:33, 26.03.2018

Մամուլի ներկայացուցիչները առաջին ալիքի նախկին աշխատակից, Մամուկա Բերձենիշվիլիի համաներման խնդրանքով դիմում են Վրաստանի նախագահին:

Այս մասին ասված է ուղերձում, որը լրագրող Գիորգի Զուրաբիշվիլին կարդացել է առաջին ալիքի մուտքի մոտ:

Բացի այդ, ուղերձի հեղինակները կոչ են անում խորհրդարանին, փոփոխություններ մտցնել համապատասխան օրենքում և փոխել թմրաքաղաքականությունը:

ՈՒղերձի հեղինակները նշում են նաև, որ Մամուկա Բերձենիշվիլին դարձել է պետության կողմից իրականացվող «ֆաշիստական թմրաքաղաքականության հերթական զոհը և նրա հետ մեկտեղ բանտում է գտնվում նույն մեղադրանքով դատապարտված 2000 -ից ավելի մարդ:

 

Նմանատիպ