Մամուլի լրատվությամբ բռնազավթված Հարավային Օսիայում սպանվել է Մարեկ Դուդաևը
Բռնազավթված Հարավային Օսիայի տարածաշրջանի Արցև գյուղում սպանել են Մարեկ Դուդաևին,-այս մասին լրատվություն է տարածել օսական «Ռես» գործակալությունը:
Մամուլի լրատվությամբ Դուդաևին սպանված հայտնաբերել են իր հայրենի գյուղում, տներից մեկում:
Հրատարակչությունը գրում է, որ Մարեկ Դուդաևը ձերբակալվել էր 2004 թվականի մարտի 18-ին նախկին իշխանությունների ժամանակաշրջանում: Ձերբակալության ժամանակ Դուդաևը ստացել էր յոթ հրազենային վնասվածք, սակայն նրան հաջողվել էր փրկել:
Գործակալության լրատվությամբ նրան քաղաքային դատարանը դատապարտել էր 23 տարով ազատազրկման, սակայն 2013 թվականին բանտից ազատվել է համաներման շնորհիվ:
Հեղինակ -
Edgar Barsegyan