Մամուլի հաղորդմամբ, հայերի ցեղասպանության ճանաչման բանաձևը արգելափակվել է Սպիտակ Տան խնդրանքով
Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը, սենատում հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը արգելափակել է սպիտակ տան խնդրանքով: Այս մասին հայտնում է «Axios» ինտերնետ հրատարակչությունը:
Հաղորդվում է, որ Սպիտակ տանը Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո, Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյա մոտեցել է Լինդսի Գրեհեմին և խնդրել Սենատի քվեարկության ժամանակ արգելափակել բանաձևը:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձևը հաստատել էր 405 կողմ, 11 դեմ ձայներով:
Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է ավելի քան 30 երկրների կողմից, այդ թվում են ՝ Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան: