Մամուլի հաղորդմամբ, ԱՄՆ֊ում քննարկում են ներառեն թե ոչ Ռուսաստանին ահաբեկիչներին ֆինանսավորող երկրի ցուցակ
ԱՄՆ֊ում քննարկում են, ներառեն թե ոչ Ռուսաստանին ահաբեկչության հովանավորների ցուցակ։ Այս մասին լրատվությունը տարածում է տեղական մամուլը։
Ինչպես հայտնի է մի քանի օր առաջ համապատասխան օրինագիծը քննարկել են Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում։
Օրինագծի ընդունելու դեպքում, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը 90 օրվա ընթացքում պետք է որոշի ներառի թե ոչ Ռուսաստանին ահաբեկչության հովանավորների ցուցակ։ Օրինագծի հեղինակն է հանրապետական սենատոր, Կորի Գարդները։