Մամուլ. Թուրքիայի ՆԱՏՕ-ի Ինջիրլիքի բազայում տագնապի ազդանշան է հնչել
Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի Ինջիրլիքի ավիաբազայում տագնապի ազդանշան է տրվել։
ԱՄՆ զորքերը տեղակայված են Ադանա քաղաքի հարավային մասում։
Դեպքի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի եղել։ Դա տեղի է ունեցել չորս օր անց այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանությունը խփել է Իրանից Թուրքիայի օդային տարածքով արձակված բալիստիկ հրթիռը, որը հինգ օրվա ընթացքում երկրորդ նմանատիպ միջադեպն էր։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սիրենները Ադանայի բնակիչներին արթնացրել են տեղական ժամանակով ժամը 3:25-ին և տևել են մոտ հինգ րոպե։ Ըստ տեղեկությունների՝ բազան կարմիր տագնապի ազդանշանի մեջ էր։