Մամուկա Խազարաձեն հայտարարում է, որ «Լելոյի» քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել խորհրդարանական մանդատներից հրաժարվելու մասին
Մամուկա Խազարաձեն հայտարարում է, որ «Լելոյի» քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել խորհրդարանական մանդատներից հրաժարվելու մասին

«Լելոն՝ Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն հայտարարում է, որ կուսակցության քաղխորհրդի այսօրվա նիստին քննարկել են հոկտեմբերի 31-ի ընտրությունների հարցը:

Խազարաձեի փոխանցմամբ, «Լելոն» որոշել է պաշտոնապես հրաժարվել խորհրդարանական մանդատներից:

«Լելոյում անցկացվել է քաղխորհրդի ընդլայնված նիստ: Քննարկել ենք մեկ հարց, որը վերաբերում էր հոկտեմբերի 31-ի ընտրություններին: Մեկ անգամ ևս գնահատական տրվեց կեղծված ընտրություններին: Մեր կուսակցությունը կայացրեց որոշում, որը մենք բարձրաձայնում էինք մեկուկես ամսվա ընթացքում, հետ հրավիրենք խորհրդարանական ցուցակը, դիմենք պաշտոնապես և հրաժարվենք մանդատներից, որն ունենք: Սա երկրի համար լավ որոշում չէ, երբ երկիրն ունենա միակուսակցական խորհրդարան, սա վատ է ժողովրդավարության համար: Սակայն այլ ելք չկա, ցավոք ստիպված ենք պաշտոնապես ձևակերպել այս քայլը»,- հայտարարել է Մամուկա Խազարաձեն: