Մամուկա Խազարաձեն հարցաքննության ժամանակ ներկայացրել է սովորական թղթի վրա տպած նամակ, որը կարող է կազմել ցանկացած մարդ. Դատախազ
ԹիԲիՍի բանկի հիմնադիր, Մամուկա Խազարաձեն հարցաքննության ժամանակ ներկայացրել է սովորական թղթի վրա տպած նամակ, որը կարող է կազմել ցանկացած մարդ,-այս մասին հայտարարել է դատախազ, Արչիլ Տղեշելաշվիլին:
Դատախազի խոսքերով, Խազարաձեն հայտարարել է, որ նամակը նրան փոխանցել է միջնորդը, ում ինքնությունը չի նշում:
Դատախազի խոսքերով, նամակի մասին ավելի լրատվություն ստանալու համար իրականացվում են համապատասխան միջոցառումներ:
Հարցին, կկանչեն թե ոչ ներքին գործերի նախարարին հարցաքննության, որից Խազարաձեի հավաստիացմամբ ստացել է սպառնալիքի նամակ, դատախազը հայտարարել է, որ հետաքննչական գործողությունները կպլանավորվեն նամակի բնորինակը ստանալուց հետո:
Բացի այդ, ինչպես քաղաքային դատարանում հարցաքննությունից հետո նշել է Մամուկա Խազարաձեն, նա ներկայացրել է նամակի պատճեն, իսկ բնօրինակը ուղարկվել է Լոնդոն: