Մամուկա Խազարաձե. Երբ քո իրավունքը խլում են, ու արդար դատարան չունես, միակ ճանապարհը հանրային անհնազանդությունն է
Երբ քո իրավունքը խլում են, ու արդար դատարան չունես, միակ ճանապարհը հանրային անհնազանդությունն է,- այս մասին սոցցանցում գրել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն։
Ըստ նրա, հնարավոր է վերադարձնել երկիրը եւ վերականգնել յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները:
«Հաղթանակը ձեռք կբերվի անխոնջ քայլելով դեպի նպատակը, կամքի ուժով, տոկունությամբ, բողոքի բազմազանությամբ և բողոքի բազմաթիվ տարբեր օջախներով՝ հիմնարկներում, պետական և մասնավոր հատվածներում, հասարակական վայրերում։ Երբ դու զրկված ես քո իրավունքներից և չունես արդար դատարան, միակ ճանապարհը հանրային անհնազանդությունն է։
Մենք կարող ենք հետ վերադարձնել այս երկիրը և վերականգնել յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները։ Մենք պահանջում ենք նոր ընտրություններ. Քաղաքացիական անհնազանդությունը Սահմանադրությամբ տրված հիմնարար իրավունքն է։ Կոչ եմ անում միասին կանգնել անարդարության և կեղծման դեմ։ Վերադարձնենք այն իրավունքները, որոնք խլեցին։ Եվրոպական ընտրությունը ազգային ընտրություն է»,- գրել է Խազարաձեն սոցցանցում։