Մամուկա Խազարաձե. Փաստերի հավաքումը շարունակվում է ամեն օր, այսօր նախատեսված է մեր հանդիպումը նախագահի հետ, ամեն ինչ կշարունակվի այնքան ժամանակ, մինչև հասնենք նոր ընտրությունների

16:11, 29.10.2024

«Հզոր Վրաստանի» առաջնորդ Մամուկա Խազարաձեի խոսքով, ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները հանդիպում կունենան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։

Այս մասին Խազարաձեն լրագրողներին ասել է ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպումից առաջ։

Նրա պարզաբանմամբ՝ ամեն օր ընտրակեղծիքների փաստեր են հավաքվում։

Ինչպես պարզաբանում է «Հզոր Վրաստանի» առաջնորդը, հանդիպումները, փաստերի հավաքագրումն ու այլ միջոցառումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ընդդիմությունը չի հասել նոր ընտրությունների նշանակմանը։

«Հանդիպումները կշարունակվեն, շատ կարեւոր է համակարգումը։ Նախատեսված հանդիպում ունենք նախագահի հետ. Ամեն ինչ կշարունակվի այնքան ժամանակ, մինչև հասնենք նոր ընտրությունների: Մենք բազմաթիվ խնդիրների միջով ենք անցնում՝ հարաբերություններ օտարերկրացիների հետ, հարաբերություններ ընտրողների հետ, հավաքելով փաստեր, որոնք գալիս են ամեն օր»,- ասել է Մամուկա Խազարաձեն։

Նմանատիպ