Մամուկա Խազարաձե. Ինչ որոշում էլ կայացներ Սալոմե Զուրաբիշվիլին, մենք նրան կաջակցեինք
Նախագահին լեգիտիմացնելու ուժը ժողովուրդն է: Լեգիտիմ նախագահը պետք է լինի ժողովրդի հետ: Ինչ որոշում էլ կայացներ Սալոմե Զուրաբիշվիլին, մենք նրան կաջակցեինք,- գրում է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն սոցցանցում։
«Ես անկեղծորեն ողջունում եմ նախագահի այսօրվա որոշումը, դա շատ ճիշտ քայլ էր»։
Ռուս օլիգարխի դռան մոտ ընթացող խայտառակ պարոդիայի ֆոնին այսօր էլ ավելի պարզ դարձավ վրաց ազատ ժողովրդի գերազանցությունը։
Պայքարը շարունակվում է։ Միասին հաղթելու ենք, միասին վերջ ենք տալու այս ոչ լեգիտիմ իշխանությանը: Միասին մենք վերջ կտանք ճգնաժամին մեր երկրում և Վրաստանը կտանենք Եվրոպա»,- գրել է Խազարաձեն սոցցանցում։
Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հայտարարել է, որ կլքի Օրբելիանիների պալատը։