Մամուկա Մդինարաձեն հրապարակում է հանրահավաքի մասնակիցներից մեկի ուղարկած հաղորդագրությունը
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն սոցցանցում հրապարակում է հանրահավաքի մասնակիցներից մեկի՝ իրեն ուղղված հաղորդագրության «սքրինը»։
«Մամուկա, էստեղ վատ բաներ են խոսում՝ զոհի մասին, ձերոնք թող շատ զգույշ լինեն, զգուշացրեք բոլորին։ Ինձ ոչ մի տեղ մի նշեք, բառիս բուն իմաստով կսպանեն։ Բացի այդ, նրանք պատրաստվում են անօդաչու սարքերի միջոցով դյուրավառ ներկ ցողել ոստիկանների վրա։ Սա նույնպես շառ է, կարծում եմ։ Այն կարող է պայթել «սպիչկայով», ծխախոտով, կրակայրիչով։ Տեսեք, թե ինչ եք անում, զգույշ եղեք»,- ասվում է Մամուկա Մդինարաձեի հրապարակած «սքրինում»։