Մամուկա Մդինարաձե. Մենք շատ ուրախ ենք, որ խաղաղությունն ու ավանդական արժեքները հաղթում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում

12:21, 06.11.2024

«Մենք շատ ուրախ ենք, որ խաղաղությունն ու ավանդական արժեքները հաղթում են նաև ԱՄՆ-ում»,- այս մասին ասել է «Վրացական երազանք» խմբակցության գործադիր նախագահ Մամուկա Մդինարաձեն։

«Առաջին հերթին կցանկանայի արձագանքել մեր ռազմավարական գործընկեր եւ բարեկամ երկրում ընթացող կամ ավարտված ընտրություններին։ Մենք շատ ուրախ ենք, որ ԱՄՆ-ում հաղթում են խաղաղությունն ու ավանդական արժեքները, մնացածը, երբ արդյունքները պաշտոնապես հայտարարվեն, մեր մյուս առաջնորդները նույնպես հայտարարություններ կանեն այս մասին»,- ասել է Մդինարաձեն։

Նախնական տվյալներով՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է Դոնալդ Թրամփը։

Նմանատիպ