Մամուկա Մդինարաձե. Մենք ընդդիմության կողմից կոնկրետ, կառուցողական, պրագմատիկ կամ փոխզիջումային առաջարկներ չենք լսել

17:23, 06.03.2021

Մենք ընդդիմության կողմից կոնկրետ, կառուցողական, պրագմատիկ կամ փոխզիջումային առաջարկներ չենք լսել, – իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունների մասին լրագրողներին ասաց «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն:

Մամուկա Մդինարաձեն ընդդիմության ներկայացուցիչներին կոչ է անում գոնե մեկ փոխզիջում ներկայացնել:

«Ամեն ինչ ձգձգվեց և պայմանավորված էր նրանով, որ մենք ընդդիմության կողմից կոնկրետ, կառուցողական, պրագմատիկ կամ նույնիսկ փոխզիջումային առաջարկներ չենք լսել: Մենք հիմա ևս մեկ անգամ նրանց կոչ ենք անում գալ և գոնե մեկ փոխզիջում ներկայացնել: Այսօր տեղի կունենա «Վրացական երազանքի» քաղաքական խորհրդի նիստը: Մենք կքննարկենք այս խնդիրները, իսկ քաղխորհրդից հետո ձեզ կտրամադրենք լրացուցիչ տեղեկություններ», – ասաց Մամուկա Մդինարաձեն:

Նմանատիպ