Մամուկա Մդինարաձե. Գոնե դա ասեն, թե ով կասի մեզ երեք օրից, Թոփ ուղեղները, թե Թենգոն
Ո՞վ կասի մեզ երեք օրից, թող գոնե դա ասեն, Թոփ ուղեղները, թե՞ Թենգոն, – այս մասին սոցցանցում գրում է «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
Մդինարաձեն արձագանքել է երեք ընդդիմադիր միավորումների ներկայացուցիչների՝ ապագա ծրագրերի վերաբերյալ արված հայտարարությանը։
Հիշեցնեմ, որ «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» անդամ Թենգո Թևզաձեն երկու օր առաջ ասել էր. «Ուղիղ եմ ասում, ընտրակեղծիքներն ապացուցելու համար ժամանակ է պետք, ընտրություններից մեկ-երեք օրում դա ապացուցվել չի կարող»։ «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ Գրիգոլ Գեգելիան նույնպես ասաց. «Մենք՝ գլխավոր ուղեղներս, ութ մասնագետների հետ միասին վերլուծություն ենք անում, և կբացահայտվի լայնածավալ հատուկ օպերացիա, որում յուրաքանչյուր վրացի քվեն էր գողացված»: Այսօր տեղի է ունեցել երեք ընդդիմադիր միավորումների ժողով, որին մասնակցել են «Հանուն փոփոխությունների կոալիցիա», «Ուժեղ Վրաստան» և «Միասնություն-Ազգային շարժում» ներկայացուցիչներ։ Ինչպես հանդիպումից հետո հայտարարեցին ընդդիմադիր միավորման ներկայացուցիչները, երկուշաբթի օրը կհանդիպեն Ռուսթավելիում և այնտեղ կներկայացնեն գործողությունների ծրագիրը։