Մամուկա Գորգոձե. Մնում եմ հավաքականում և կխաղամ Ռեգբիի 2019 թվականի աշխարհի առաջնությունում
Մամուկա Գորգոձե. Մնում եմ հավաքականում և կխաղամ Ռեգբիի 2019 թվականի աշխարհի առաջնությունում

Մնում եմ հավաքականում և կխաղամ Ռեգբիի 2019 թվականի աշխարհի առաջնությունում,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Մամուկա Գորգոձեն:

Նա հայտարարել է, որ նշված թեմայով զրուցել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ, նրա խոսքով, քանի որ այս թեմայի շուրջ վերջնական մանրամասներ ճշտելու համար նրա ակումբի հետ ընթանում են բանակցություններ, լրացուցիչ մեկնաբանություն դեռևս չի կարող անել:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն «Ֆեյսբուքում» գրել էր, որ Մամուկա Գորգոձեն անձամբ է խնդրել, հավաքականում խաղալու որոշում կայացնել:

«Բազմաթիվ երկրպագուների խնդրանքն էր, որ Մամուկա Գորգոձեն մասնակցեր Ռեգբիի 2019 թվականի աշխարհի առաջնությանը: Դրան ավելացավ այն ցավալի փաստը, որ հավաքականի մի քանի առաջատար մարզիկ ծանր տուժեց: Մամուկան համաձայնեց խաղալ աշխարհի առաջնությանը: Շնորհակալություն նրան»,- նշված է վարչապետի տարածած հայտարարությունում: